211652_close_icon
views-count19943 դիտում article-date 15:47 26-08-2021

Փակել են նաեւ Քարահունջի այգիների ճանապարհը, որը հիմա ադրբեջանցիների հսկողության տակ է. aravot.am

Մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, թե քիչ առաջ ադրբեջանցիները փակել են նաև Քարահունջից իջնող ճանապարհը, եւ որ դրա հետևանքով ամբողջությամբ փակվում է Գորիսից դեպի Որոտան ու Շուռնուխ երթևեկը:

«Առավոտը» փորձեց ճշտել, թե ի՞նչ է կատարվում հիմա Քարահունջում: «Ոչ թե փակել են Գորիսից Քարահունջ տանող ճանապարհը, այլ Քարահունջի վարչական տարածքում գտնվող այգիների ճանապարհը, որը սահմանազատման արդյունքում գտնվում է ադրբեջանցիների հսկողության տակ»,–Aravot.am-ի հետ զրույցում նշեց Քարահունջ գյուղի բնակիչներից մեկը, որ չցանակացավ ներկայանալ: Ըստ նրա՝  այդ տարածքը գյուղի բնակելի տարածքից շատ հեռու է»։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր