211652_close_icon
views-count1729 դիտում article-date 12:30 26-08-2021

Խորհրդարանն ընդունեց ՀՀ կառավարության ծրագիրը

ՀՀ Ազգային ժողովը քվեարկությամբ ընդունեց ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը:

Քվեարկությունից առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ կառավարության ծրագիրը ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Ծրագրին կողմ քվեարկեց 70 պատգամավոր: Դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեղան:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայաստան» խմբակցությունը քվեարկությանը չի մասնակցելու: Հայտարարությունն արել է Սեյրան Օհանյանը։
 

Նմանատիպ նյութեր