Հայաստանի խորհրդարանն այսօր ծափահարություններով ընդունեց Հունաստանի խորհրդարանի քայլը
Հունաստանի խորհրդարանի կողմից նախօրեին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումն այսօր` սեպտեմբերի 10-ին, ՀՀ ԱԺ նախագահն ու պատգամավորները ծափահարություններով ողջունեցին:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ Հայաստանի խորհրդարանը երախտապարտ է հույն գործընկերներին այդ քայլի համար:
Հիշեցնենք, որ 6 կետից բաղկացած փաստաթղթին կողմ է քվեարկել Հունաստանի խորհրդարանի պատգամավորներից 54-ը, դեմ՝ 42-ը և ձեռնպահ՝ 3-ը: «Պայքար՝ այլատյացության դեմ» անունը կրող օրինագիծը պահանջում է Հունաստանի տարածքում քրեական պատասխանատվության ենթարկել ոչ միայն հրեաների, այլև հայերի և Պոնտոսի հույների ցեղասպանությունը ժխտելու համար:
Օրենքը խախտելու դեպքում անձը կենթարկվի խոշոր դրամական տուգանքի կան ազատազրկման: