211652_close_icon
views-count37321 դիտում article-date 11:25 26-08-2021

Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են Mercedes-ը, Hyundai Sonata-ն, թիվ 18 երթուղին սպասարկող Bogdan ավտոբուսն ու թիվ 23 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 26-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։40-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտա 59 շենքի դիմաց բախվել են Mercedes, Hyundai Sonata, թիվ 18 երթուղին սպասարկող Bogdan ավտոբուսն ու թիվ 23 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց  տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկներ Նարեկ Սուքիասյանն ու Սուրեն Փաշայանը, ովքեր տեղում ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն, և խցանում տեղի չունենա։ 

Վթարի մասին Երևանի գնդից տեղեկությունը փոխանցվել է ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ։ 

Փաստի առթիվ Հ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։  Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահվագրական ընկերությունների ներկայացուցիչները։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 101+
101+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր