211652_close_icon
views-count2544 դիտում article-date 22:18 25-08-2021

Ջերարդը չի ժամանի Հայաստան՝ «Ալաշկերտի» հետ խաղին

Գլազգոյի «Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը չի ժամանի Հայաստան՝ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի՝ «Ալաշկերտի» հետ պատասխան խաղին, հայտնում է Armsport.am-ը:

Նշվում է, որ Ջերարդը և ևս 6 ֆուտբոլիստ չեն ներկայացել Գլազգոյի օդանավակայան այսօր կեսօրին, երբ թիմը մեկնել է Հայաստան։ Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ շոտլանդական ակումբը լուրջ խնդիրների է բախվել կազմի հարցում։ Մեկ այլ աղբյուր էլ նշում է, որ թիմում կորոնավիրուսի բռնկման արդյունքում Ջերարդն ինքնամեկուսացած է։

Թիմի հիմնական կազմի մի շարք խաղացողներ, այդ թվում հիմնական և պահեստային դարպասապահները ևս չեն ժամանել Հայաստան և չեն կարողանա օգնել իրենց թիմին վաղա խաղում։

Երևանյան խաղում «Ռեյնջերսին» կուղեկցի գլխավոր մարզչի օգնական Գարի ՄքԱլիստերը։

Նմանատիպ նյութեր