211652_close_icon
views-count5912 դիտում article-date 10:30 04-09-2015

Հակառակորդի կողմից սպանված 40-ամյա Հայկը 5 երեխաների հայր էր․ հարազատները սպասում են, որ քույրը Սանկտ Պետերբուրգից ժամանի

Հակառակորդի կողմից սպանված 40-ամյա Հայկ Թևոյանը ընտանիքի միակ կերակրողն էր եւ 5 երեխաների՝ 3 աղջիկների և 2 տղաների հայր էր։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզի Նորաշենի գյուղապետ Արթուր Կարապետյանը։ Գյուղապետը պատմեց, որ Հ. Թեւոյանի մի դուստրը 18 տարեկան է, իսկ մյուսները անչափահաս են։ Սոցիալապես անապահով ընտանիք են, զբաղվում են գյուղատնտեսությամբ։ Երեխաները տեղյակ են կատարվածի մասին։ «Ահավոր իրավիճակ է, անբացատրելի, ամբողջ գյուղն է սգում Հայկի կորուստը։ Շատ դժվար է ընտանիքին եւ երեխաներին այդ իրավիճակում տեսնել։ Հոգեհանգիստը տեղի կունենա վաղը, իսկ հուղարկավորությունը՝ մյուս օրը։ Սպասում են նաեւ, որ Հայկի քույրը Լենինգրադից գա։ Երկրին թող խաղաղություն լինի եւ էլ այդպիսի դեպքեր չկրկնվեն»,- ավելացրեց գյուղապետը։ Մինչեւ այդ հայտնել էինք, որ ադրբեջանցիների կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով պայմանագրային զինծառայող է սպանվել։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ սպանվածը 40-ամյա Հայկ Թևոյանն է։ ՀՀ քննչական կոմիտեից էլ տեղեկացել էինք, որ 2015թ. սեպտեմբերի 3-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, հակառակորդի անհայտ զինծառայողը, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, սպանելու դիտավորությամբ խոշոր տրամաչափի դիպուկահար հրազենից կրակոց էր արձակել Հայկ Կառլենի Թևոյանի ուղղությամբ, որի արդյունքում վերջինս պարանոցի շրջանում ստացած հրազենային գնդակային վնասվածքից մահացել է: Զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 13-րդ կետերով: Կատարվում է նախաքննություն:

Նմանատիպ նյութեր