ՊՍԺ-ի սեփականատիրոջ արարքը անհարգալից է. Անյելիի ընտանիքի անդամ
«Յուվենտուսի» և FIAT ավտոկոնցերնի սեփականատեր Անյելի ընտանիքի անդամ, գործարար Լապո Էլկանը մեկնաբանել է ՊՍԺ-ի սեփականատիրոջ եղբոր՝ Հալիֆ բին Համադ Ալ-Թանիի քայլը:
Երեկ Ալ-Թանին լուսանկար էր հրապարակել, որտեղ Լիոնել Մեսին և «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն փարիզյան ակումբի մարզաշապիկներով են, և գրել. «Հնարավոր է՞»:
«Ռոնալդուն «Յուվենտուսի» խաղացող է: Այլ մարզահագուստով նրան պատկերելը, կարծես նա ինչ-որ արձանիկ է, դա անհարգալից է: Եթե նա փոխի թիմը, ուր էլ գնա, նրան հարգելու են և որպես տղամարդ, և որպես՝ մարզիկ:
Գիտեք, ինչպես ասել էր մի ջենթլմեն, ֆուտբոլը մեր կիրքն է: Սերունդներ շարունակ», գրել է «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելիի զարմիկն իր թվիթերում: