211652_close_icon

Դուք իշխանություն եք և պարտավոր եք լսել քննադատություն, երկու օր է՝ քաղաքացիները մեր մասին վատ կարծիք են ձևավորում. սրա համար չենք այստեղ հավաքվել. Թագուհի Թովմասյան. Tert.am

views-count2406 դիտում article-date 14:53 25-08-2021

Կառավարության ծրագրում գեղեցիկ պատկերացումների շարան կա մարդու իրավուքնների պաշտպանության գլխում: Մինչ մենք ԱԺ ոչ լիագումար նիստերի ժամանակ քննարկում էինք այս ծրագիրը, ֆիզիկայի գիտավանում բիրտ ուժ կիրառվեց մի խումբ երիտասարդների և երեխաների նկատմամբ:

Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԺ ամբիոնից ելույթի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:

«Կառավարությունը մի կողմից հռչակում է մարդու իրավունքների մասին անբեկանելի թեզեր, մյուս կողմից ոտնահարում մարդկանց իրավունքները: Հենց երեկ ԱԺ-ում տեղի ունեցավ բոլոր իմաստներով աննախադեպ միջադեպ, որովհետև երբեք որևէ կին պատգամավորի քաշքշելով, բռնությամբ իր արտահայտած խոսքի համար չեն հեռացրել դահլիճից: Ինձ համար շատ անհասկանալի էր ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի ագրեսիվ վարքագիծը, որին ես միշտ համարել եմ պարկեշտ սպա»,- ասաց Թովմասյանը:

Դիմելով իշխանական պատգամավորներին՝ Թովմասյանը հորդորեց քաղաքական խոսքի նկատմամբ հանդուժող լինել:

«Դուք իշխանություն եք և պարտավոր եք լսել քննադատություն: Այս դահլիճում ընդունվել են տարբեր օրենքներ, որոնք կարող են ապահովագրել պատգամավորներին: Ստացվում է՝ մենք մի կողմից օրենք ենք ընդունում, մյուս կողմից բռունցնքերով ենք հարցեր լուծում»,- ասաց նա:

Պատգամավորը շեշտեց՝ անընդունելի է, երբ տարիքով երիտասարդ պատգամավորները քննադատում են պատմություն և կեսագրություն ունեցող պատգամավորներին, հատկապես, երբ դա անում են վիրավորական բառերով.

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր