211652_close_icon
views-count2487 դիտում article-date 12:16 08-04-2021

«Հավաստիացնում եմ, որ ոչինչ չեմ խնայելու». Հայկ Ղալումյանը նշանակվեց Տավուշի մարզպետ

Կառավարությունն այսօրվա նիստում Հայկ Ղալումյանին նշանակեց ՀՀ Տավուշի մարզպետ:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայկ Ղալումյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետ»,-ասված է որոշման մեջ:

Նորանշանակ մարզպետն իր խոսքում ասաց. «Հավաստիացնում եմ, որ ոչինչ չեմ խնայելու հանուն Տավուշի մարզի տնտեսական զարգացման և մեր ժողովրդի բարեկեցության համար»:

Նշենք, որ Հայկ Ղալումյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի քավորն է։ 2019 թվականի սեպտեմբերի 14-ից նա Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է։ Երեկ նա ազատվել է քաղաքապետի պաշտոնակատարի պաշտոնից:

Նմանատիպ նյութեր