2402 դիտում
11:53 25-08-2021
«Երակներդ փրթել ես, որ բանակ չգնաս». Խամոյանը՝ ՔՊ–ականին. ինչ է կատարվում ԱԺ նիստերի դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ. news.am
Ազգային ժողովում իրավիճակը լարված է։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսսա Խամոյանը ֆեյսբուքյան ուղիղ եթեր է մտել ԱԺ նիստերի դահլիճից եւ ցուցադրում է տեղի ունեցողը, հայտնում է News.am-ը։
Պատգամավորները միմյանց հասցեին վիրավորանքներ են հնչեցնում, գոռգոռում իրար վրա։ Աժ նիստերի դահլիճում մեծ թվով անվտանգության աշխատակիցներ կան։
Ըստ Ագնեսսա Խամոյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստերի դահլիճում չէ։
«Նա սովորության համաձայն ծլկեց»,– ուղիղ եթերով ասաց Խամոյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը, որը աչքի էր ընկել նաեւ երեկվա միջադեպի ժամանակ, այսօր եւս շատ ակտիվ է ու գոռգոռում է ընդդիմադիրների վրա, վիրավորանքներ հնչեցնում։
«Երակներդ փրթել ես, որ բանակ չգնաս»,– նկատի ունենալով Նարեկ Գրիգորյանին ասաց՝ Ագնեսսա Խամոյանը։
Նշենք՝ քիչ առաջ Ազգային ժողովում իրավիճակը կրկին կտրուկ սրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ։ Սարգսյանը սկսեց խոսել, թե այն Պաշտպանության նախարարները, որոնց ժամանակ փողով կամ զանգով բանակից քաղաքացի է ազատվել, նրանք հայրենիքի դավաճաններ են։ Ընդդիմադիրներն էլ տեղից բորբոքվեցին եւ Հայկ Սարգսյանի ուղղությամբ շիշ նետեցին։
Նիստերի դահլիճում իրավիճակը լարվեց, սկսվեց հրմշտոց ու անվտանգության աշխատակիցները ներս մտան։
Այս պահին ուղիղ միացումն անջատվել է ու ընդմիջում հայտարարվել։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2365 դիտում
09:10 18-04-2023
ՔՊ-ականներն արդարացնում են թիմակիցների անթույլատրելի արարքները. ինչ է կատարվում նիստերի ժամանակ․ «Ժողովուրդ»
20266 դիտում
13:10 11-04-2018
«Ելք»-ի ՔՊ անդամ պատգամավորները ԱԺ նիստերի դահլիճում գունավոր ծուխ բաց թողեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
8642 դիտում
12:29 28-04-2014
Հեղինե Բիշարյանը, իրեն դնելով Լևիտանի տեղը, «դարի հայտարարությունն» արեց ԱԺ նիստերի դահլիճում
Այս բաժնից
745 դիտում
19:18 30-01-2025
Տեղի ունեցավ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական 14-րդ նիստը
1057 դիտում
19:06 30-01-2025
Վարդան Կոստանյանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ է նշանակվել
691 դիտում
18:54 30-01-2025
ՀՀ ՏԿԵ նախարարը մասնակցել է Հայաստանի համայնքների միության ընդհանուր ժողովին