211652_close_icon
views-count1490 դիտում article-date 21:06 24-08-2021

Ջրականում հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն

Զոհված և անհետ կորած համարվող հայ զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները օգոստոսի 24-ին իրականացվել են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում փրկարարական մեկ ջոկատով: Որոնումների արդյունքում, դիրքային հատվածում հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն: 

Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից (ԱԻՊԾ)՝ նշելով, որ հայտնաբերված զինծառայողի ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

2020 թվականի նոյեմբերի 13-ից սկսված որոնողական աշխատանքների արդյունքում՝ օգոստոսի 24-ի դրությամբ, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տարհանվել է ընդհանուր 1648 զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյուններ: 

Նմանատիպ նյութեր