211652_close_icon
views-count5756 դիտում article-date 17:43 24-08-2021

Պատերազմն, այո, մեր ժամանակ է եղել, բայց դրա մասին այս ամբիոնից հայտարարել է Սերժ Սարգսյանը. Փաշինյան. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ասացիք՝ այնպիսի լուծում պետք է լինի, որը բավարարի Հայաստանին, Ղարաբաղին Ադրբեջանին, հետո ունեցանք մի լուծում, որը բավարարեց միայն Ադրբեջանին։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 24-ին, ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը, հայտնում է News.am-ը։

«Դուք եկաք ու խոսեցիք անկախության տեսակետից, որ չեք կարող ներկայացնել Ղարաբաղը, որովհետեւ Ղարաբաղի կողմից չեք ընտրվել, եւ, որ Ղարաբաղը պետք է մասնակցի բանակցություններին որպես հավասար կողմ, հետո ասացիք՝ Ղարաբաղը Հայաստանն է եւ վերջ։ Այսինքն՝ միաժամանակ միացումն ու անկախացումն իրար հակադրվում են»,- իր խոսքում նշեց Ռուստամյանը։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ հարցի առնչությամբ հակասությունները եղել են նաեւ նախորդ իշխանության օրոք.

«Այդ ո՞նց է, որ մի կողմից Արցախի ընդունված Սահմանադրությամբ այդ տարածքները համարվում են Արցախի Հանրապետության մաս, իսկ ՀՀ օրենսդրությամբ համարվում են Ադրբեջանի մաս։ Այսինքն՝ այդ հակասություններն ի վերջո հասել են կուլմինացիայի։ Պատերազմն, այո, մեր ժամանակ է եղել, բայց դրա մասին այս ամբիոնից հայտարարել է Սերժ Սարգսյանը։ Այս ամբիոնից 2018 թվականի ապրիլի 17-ին հայտարարելով 2 բան, որ բանակցային գործընթացը կանգնած է, եւ լավատեսություն չի ներշնչում, որովհետեւ Ադրբեջանի ակնկալիքները բանակցային գործընթացից անիրատեսական են եւ անընդունելի են մեզ համար։ Եվ երկրորդ արձանագրումը, որ այլեւս երկար ժամանակ մենք չպետք է հույս ունենանք, որ Ադրբեջանը թողնելու է ռազմական ճանապարհով հարցը լուծելու իր մոտեցումը։ Իմ ժամանակ այդ հակասություններն, այո, եկել ու հասել են կուլմինացիայի»։

Ռուստամյանն էլ արձագանքեց, որ ներկայիս կառավարությունը բանակցությունները մինչեւ իրենց կետից սկսելը պետք է ուսումնասիրեր այն ժառանգությունը, որն իրեն թողել էին.

«Այն, ինչ տեղի է ունեցել, եղել է Ադրբեջանի օգտին, որովհետեւ հիմա տարածքները վերահսկում է Ադրբեջանը, կարգավիճակ չկա։ Գլխավոր հաղթաթուղթը մենք կորցրել ենք եւ կորցրել ենք ձեր իշխանության օրոք։ Եթե Ադրբեջանը ճանաչեր Ղարաբաղի անկախությունը, ապա միանգամից կհամաձայնվեր, որ  միանան իրար։ Դուք եկել ու այդ ժառանգությունը չեք յուրացրել։ Դուք համարել էր, որ ձեր կետից կսկսեք, բայց մոռացել եք, որ պետք է ուսումնասիրեք այդ ժառանգությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր