211652_close_icon
views-count19915 դիտում article-date 14:11 26-08-2021

Այո, իմ ժամանակ եղել են թերություններ, բայց դուք ուզո՞ւմ եք, որ ես ծափահարեմ «արա»-ով խոսելու համար․ Սեյրան Օհանյան. news.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բանակը զարգացել է բոլոր նախարարների օրոք, եւ բոլոր նախարարների մենք ունեցել ենք թերություններ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, հայտնում է News.am-ը։

«Ինձ մոտ տպավորություն է, որ ես պաշտպանության նախարար եմ, իսկ դուք ընդդիմությունն եք։ Այս կաղապարված խոսակցություններով ամենամեծ հարվածը բանակի իմիջին դուք եք հասցնում։ Մեր բանակը բոլոր ղեկավարների օրոք զարգացել է, բայց խոսում են մարդիկ, որոնք բանակից շատ հեռու են։ Ես չեմ մտնում որեւէ մեկիդ մասնագիտական կարողությունների մեջ, բայց երբ խոսքը գնում է բանակի մասին, ես ավելի շատ կարող եմ թերություններ եւ դրական կողմեր ասել։ Եթե խոսում եք,պետք է փաստեր լինեն։ Այո, իմ ժամանակ եղել են թերություններ, ես չեմ խորշում։ Բայց դուք ի՞նչ եք ուզում, որ ես ծափահարեմ վիրավորանքներով եւ «արա»-ով խոսելու համար։ Դա այս տեսարանին վերածելը ոչ թե խփելու մտադրություն է ունեցել, այլ վրդովմունքի, եւ ոչ թե զենք լինելու դեպքում զենք կիրառելու։ Մի անձնավորություն, որը մեկ վայրկյանում մարդկային նաեւ մտերիմ հարաբերությունները փողոցային բամբասանքի է վերածում, ես նրա հետ խոսելու բան չունեմ»,- նշեց Սեյրան Օհանյանը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր