211652_close_icon
views-count1842 դիտում article-date 18:37 23-08-2021

«Նիցցա» - «Մարսել» հանդիպումն ավարտվել է աննախադեպ սկանդալով. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ֆրանսիայի առաջնության 3-րդ տուրի «Նիցցա» – «Մարսել» հանդիպումն ավարտվել է խոշոր սկանդալով:
 
74-րդ րոպեին, երբ «Նիցցան» հաղթում էր 1:0 հաշվով, նրա թիմի երկրպագուները սկսել են ն ջրի շշեր նետել մրցակիցների ուղղությամբ:
 
«Մարսելի» կիսապաշտպան Դիմիտրի Պայեն վնասվածք է ստացել, երբ շշերից մեկը դիպել է նրա գլխին: Նա վերցրել է շշերը և հետ գցել ուլտրասի տրիբունայի կողմը: «Մարսելի» ֆուտբոլիստներից մեկը ևս խաղադաշտ նետած առարկաները հետ շպրտեց երկրպագուների ուղղությամբ: Սա վրդովեցրեց «Նիցայի» երկրպագուներին, ովքեր խումբ-խումբ ներխուժեցին խաղադաշտ և փորձեցին ամեն ինչ պարզել Պայեի և հյուրերի մյուս խաղացողների հետ:
 
Նախնական տվյալներով՝ մարմնական վնասվածքներ են ստացել «Մարսելի» առնվազն երեք ֆուտբոլիստներ, այդ թվում ՝ Մատեո Գենդուզին և Լուան Պերեսը: Վնասվածքներ են ստացել նաև «Նիցցայի» երկրպագուները:
 
«Մարսելը» հրաժարվել է շարունակել խաղը «Նիցայի» երկրպագուների պահվածքի պատճառով։ Հանդիպման վերջնական արդյունքի վերաբերյալ պետք է որոշում կայացներ Ֆրանսիայի պրոֆեսիոնալ լիգան (LFP): Մեծ հավանականությամբ, «Մարսելին» գրանցվի տեխնիկական պարտություն, հայտնում է Armsport.am-ը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր