211652_close_icon
views-count12198 դիտում article-date 23:54 29-02-2020

Մենուա Մեհրաբյան. Հայկական ֆուտբոլը սկսվեց սկանդալով և կշարունակվի սկանդալով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մարզական մեկնաբան Մենուա Մեհրաբյանն իր ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/menua.mehrabyan.1]էջում[/url] գրել է. Երեկ գրել էի՝ Հայկական ֆուտբոլը սկսվեց սկանդալով․ Հայկական ֆուտբոլը կշարունակվի սկանդալով։ Արդեն երկրորդ օրն է՝ ինչ մեկնարկել է Հայաստանի ֆուտբոլային մրցաշրջանի գարնանային հատվածը։ Բայց արդեն երկրորդ օրը՝ անընդմեջ, սկանդալ կա հայկական ֆուտբոլում։ Հայաստանի առաջին խմբի առաջնությունում երեկ անավարտ է մնացել Արագած-Դիլիջան հանդիպումը։ Արագածի ֆուտբոլիստները ընդմիջումից հետո դուրս չեն եկել խաղադաշտ։ Թիմին գրանցվել է տեխնիկական պարտություն, իսկ ակումբը պաշտոնապես ներողություն է խնդրել։ Սրանք ընդամենը բնական հերթականություն են կազմում։ Խնդիրը, սակայն խորքային է։ Սկսեմ նրանից, որ բազմաթիվ անգամ՝ իմ հարցազրույցներում, նշել եմ, որ Հայաստանի Առաջին խմբի առաջնությունը լուրջ մրցաշար չեմ համարում։ Առաջին խմբի առաջնությունը, ըստ էության, կոչված է՝ Բուքմեյքերական ընկերությունների միջոցով հսկայական գումարների ներհոսք ապահովելուն։ Ասածս մերկապարանոց չէ, եթե խորությամբ ուսումնասիրեք Առաջին խմբի առաջնության ընթացքն ու մրցաշարին մասնակցող ակումբները։ Եթե խորությամբ ուսումնասիրեք, ապա կհայտնաբերեք, որ միանգամից մի քանի ակումբ կամ պատկանում են մեկ անձի, կամ այդ ակումբները փոխկապակցված են։ Այս քաոսային առաջնությունը, մեծ հաշվով, ստեղծվեց այն բանից հետո, երբ փոխվեց ֆեդերացիայի ղեկավարությունը՝ դեռեւս 2018թ․-ին։ Կասկած չկա, որ Առաջին խմբում կան ակումբներ, որոնք իրենց առջեւ լուրջ նպատակ դրել են։ Սակայն ես խոսում եմ ընդհանուր պատկերի եւ ակումբների մեծամասնության մասին։ Առաջին խմբի առաջնությունը, փաստացի, ամենակարճ ճանապարհն է՝ բուքմեյքերական ընկերությունների միջոցով կլորիկ գումարներ գրպանելուն։ Իսկ սա թաղում է հայկական ֆուտբոլը՝ եւս մեկ աստիճանով։ Արագած-Դիլիջան հանդիպումը, ըստ իմ ունեցած ոչ պաշտոնական տեղեկությունների, անավարտ է մնացել հենց բուքմեյքերական խաղադրույքների պատճառով։ Սխալ ուղղությամբ ընթացած հանդիպումը թողնվել է անավարտ՝ գումարային անցանկալի կորստից խուսափելու համար։ Խաղը մնաց անավարտ - ընդամենը տեխնիկական պարտություն, կորցնելու վտանգի տակ գտնվող գումարների վերադարձ․․․ եւ բոլոր գոհ են ու երջանիկ։ Ինձ հակառակը կապացուցեն բացառապես այն դեպքում, եթե Արագած ֆուտբոլային ակումբը խստորեն պատժվի եւ հեռացվի առաջնությունից։ Հասկանալի է, որ բուքմեյքերական խաղադրույքների փաստն ապացուցելը խնդիր է։ Բայց, մեծ ցանկության դեպքում, վստահ եմ՝ հնարավոր է։ Ֆեդերացիայի հաջորդ ղեկավարությունը դեռ ընթացք կտա 2018-2019 եւ 2019-2020թթ․-ի մրցաշրջաններում տեղ գտած նմանատիպ երեւույթների գործերին։ Բազմիցս ասել եմ, որ Առաջին խմբի առաջնությունն արմատապես արգելել է անհրաժեշտ։ Դա որեւէ օգուտ չի բերում հայկական ֆուտբոլին։ Առաջարկել եմ՝ լուծարել Առաջին խմբի առաջնությունը, դրա փոխարեն ստեղծել լուրջ լիգա, որտեղ կխաղան բացառապես ՀԱՅ ֆուտբոլիստները՝ հայկական ֆուտբոլի, Հայաստանի ազգային հավաքականի հետագա ռեզերվն ապահովելու նպատակով։ Բայց, ինչպես տեսնում ենք, ՀՖՖ նորաՆՇԱՆԱԿ ղեկավարությանը բացարձակ չի անհանգստացնում տիրող եւ ավելի խորացող իրավիճակը։ Կարեւորը գումարներն են։ Այստեղ ամենագլխավորը - Արագած եւ Դիլիջան ֆուտբոլային ակումբները՝ ՀՖՖ նախագահի ընտրություններում, ջերմորեն աջակցում էին Արմեն Մելիքբեկյանին։ Եզրակացությունները թողնում եմ ֆուտբոլային հանրությանը։ Իսկ եթե եզրակացություն չկա, ապա ես փաստեմ - Նմանատիպ ակումբների ձայներն ու առկայությունը խիստ անհրաժեշտ էին Մելիքբեկյանին։ Դե իսկ ձայն տված ակումբները լիարժեք իրավունք ունեն պահանջելու՝ չխանգարել մութ գործընթացները շարունակելուն։ Սկանդալային երկրորդ իրավիճակը տեղի է ունեցել այսօր՝ Փյունիկ-Գանձասար-Կապան հանդիպման ժամանակ։ Միջադեպի տեսանյութը՝ ստորեւ։ Ահա թե ինչն էր պատճառը, որ ֆուտբոլային հանրության մի մասը ցանկանում էր ՀՖՖ ղեկին տեսնել Արմեն Մելիքբեկյանին։ Թույլ ղեկավարին հեշտ է ՂԵԿԱՎԱՐԵԼԸ։ Ու սա ես ասել էի դեռեւս ընտրություններից առաջ՝ ընտրարշավի ընթացքում։ Ապացույցը ստորեւ, իսկ շարունակությունը՝ մրցաշրջանի ընթացքում։ Այսպիսի իրավիճակները, որոնք տեղի ունեցան երկու օրերի ընթացքում, ցավոք լինելու են հայկական ֆուտբոլի անբաժանելի մասն՝ այնքան ժամանակ, քանի դեռ ֆեդերացիայի ղեկավար կազմը չի փոխվել։ Իսկ խորքային այս խնդիրներով զբաղվելու, սրանք բացառելու, հայկական ֆուտբոլը դեպի զարգացում տանելու փոխարեն, ՀՖՖ ղեկավարությունն ազգային հավաքական է հրավիրում Դավիդ Յուրչենկոյին՝ ֆուտբոլային հանրության աչքին թոզ փչելու համար։ Դեռեւս այն ժամանակ, երբ Յուրչենկոն ուժերի ծաղկման շրջանում էր, ՀՖՖ ներկայիս փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը, ով աշխատում էր Ռուբեն Հայրապետյանի ղեկավարությամբ, նույնպես չկարողացավ համոզել դարպասապահին՝ ընտրել Հայաստանի ազգային հավաքականը։ Բազմաթիվ անգամ մերժում ստացած Նիկողոսյանը հիմա լայն ժպիտով հայտարարում է, որ ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՄՈԶԵՑԻՆՔ Յուրչենկոյին, ով այսքան ժամանակ թքում էր մեր երեսին։ Փառահեղ ձեռքբերում ներկայացնելով՝ ՀՖՖ ներկայիս ղեկավարությունը փորձում է փրկել դեմքը։ Փորձում է տպավորություն ստեղծել, թե տղերքը լուրջ աշխատում են։ Լավ, մի քիչ էլ կսպասենք։ Բայց նաեւ զգուշացում !!! Վստահ քայլերով՝ հայկական ֆուտբոլը տանում եք վերջնական կործանման։ Առանց այն էլ հոգեվարքի մեջ էր։ Իսկ եթե չեք կարողանում արդյունավետ ղեկավարել, ապա հեռանալն ամոթ չէ։ Զբաղվեք նրանով, ինչով կարող եք։ Թույլ ղեկավար լինելով՝ ավելի եք մեծացնելու անցանկալի երեւույթների եւ դրսեւորումների հետագա շարունակության լայն թափը։ Վստահ եղեք, որ հայկական ֆուտբոլը հոգեվարքից հանելուն պատրաստները կան՝ ավելի բանիմաց, ավելի պրոֆեսիոնալ, ավելի նվիրված, ավելի հայրենասեր, ավելի տղամարդկային, ավելի ուժեղ, ավելի համախմբված։ Ձեզ քիչ ժամանակ է մնացել ՀՖՖ աթոռներին»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր