211652_close_icon
views-count3175 դիտում article-date 15:33 23-08-2021

Ադրբեջանում կրկին անտառային հրդեհ է բռնկվել. կրակի մարման աշխատանքներին ուղղաթիռ է ներգրավվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ադրբեջանում անտառային հրդեհներ են բռնկվել Լերիկի շրջանի Սորու գյուղի մոտակայքում: Ինչպես փոխանցում է Minval.az-ը, երկրի արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջները շարունակում են կրակի մարման աշխատանքները:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է Պետական հակահրդեհային ծառայության մեկ ուղղաթիռ, ինչպես նաև Քաղաքացիական պաշտպանության զորքերը, Հարավային տարածաշրջանային կենտրոնի համապատասխան ուժերը, Էկոլոգիայի և բնական ռեսուրսների նախարարության անտառատնտեսության կենտրոնի աշխատակիցները, ավիացիոն ջոկատը:

Կրակի կլանման տարածքում այրվում է չոր խոտը, չորացած կոճղերը և թփուտները: Կրակի մարման աշխատանքները բարդանում են քամու և տարածքի բարդ ռելիեֆի պատճառով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր