Հակասանիտարական վիճակ՝ Երևանում. Մալաթիայում բազմաբնակարային մի քանի շենքերի, դպրոց-մանկապարտեզի բակերում տիրում է գարշահոտություն, պատկան կառույցները կարծես ուղտի ականջում քնած են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն մի քանի տարի է` Երևան քաղաքի Մալաթիա վարչական շրջանի Առնո Բաբաջանյան փողոցի թիվ 30 շենքի և հարակից շենքերի բակերը ողողված են կեղտաջրերով, անգամ հոսքը այնքան առատ է, որ մինի լջակ է գոյացել հենց շենքի մուտքի մոտ, ճանապարհի բանուկ հատվածում, որտեղով երեխաները և բնակիչները ստիպված են անցնել:
Այսօր՝ մարտի 3-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում վրդովված բնակիչները ասում էին.
«Այլևս չգիտենք` ում դիմենք, որ էս հարցը լուծի: Արդեն հինգ տարի է, որ խնդիրը պարբերաբար կրկնվում է: Դիտահորերը լցվում են ու կեղատաջրերը ողողում բակերը, ճանապարհը: Այստեղ կան դպրոցներ, մանկապարտեզներ, որտեղով օրական մի քանի հարյուր երեխա է անցնում ու նրանք ստիպված են քայլել այս կեղտաջրերի միջով: Դիմել ենք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, Մալաթիայի թաղապետ Ռոմիկ Մխիթարյանին, «Վեոլիա ջուր», սակայն նրանցից ոչ մեկ խնդրին լուծում չի տվել: Մեր թաղապետը սիրում է նկարվելու համար քայլել շենքերի բակերով, հանդիպել բնակիչներին ու օդում խոստումներ տալ, այնինչ՝ իմանալով մեր բակի վիճակը, այստեղ չի գալիս, քանի որ գիտի, որ պետք է պատասխան տա այս վիճակի համար: Դե քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ ասեց, որ ասենք, կանի, բայց էլ ինչ անելու մասին է խոսքը, ընտրությունները անցան, խոստումները մնացին օդում: Ինչպես կարելի է մեկ շաբաթ ապրել այս գարշահոտ վիճակում: Հոտը լցվում է տները, չենք կարողանում լուսամուտները բացենք, կեղտոտ ոտքերով գնում ենք տուն: Մինչև մի վարակ չբռնվի, պատասխանատուները մատը մատին չեն տա: Եթե այս դեպքը լիներ քաղաքակիրթ երկրում, ապա մեղավորները կպատժվեին, բայց դե Հայաստանում ինչ պատիժ, «Վեոլիա ջուրը» ինչ ուզում, անում է, մենակ գումարները հավաքի, իսկ պարտավորությունները կատարելու մասին խոսք չկա: Այս կեղտաջրերը լցվում են ավտոտնակներն ու հոտը խեղդում է, անգամ ավտոմեքենաներից է սկսում հոտ գալ: Մի խոսքով ուզում ենք հավատանք, որ այս խնդիրը վերջնական կլուծվի ու մենք այլևս ստիպված չենք լինի ապրել այս գարշահոտ ու հակասանիտարական պայմաններում»:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։