211652_close_icon
views-count2858 դիտում article-date 21:43 22-08-2021

Արևաշող գյուղում այրվել է երկհարկանի տան տանիքը

Օգոստոսի 22-ին, ժամը 20։23-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևաշող գյուղում այրվում է բնակելի տուն:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների այրվում է երկհարկանի տան տանիք (մոտ 250-300 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։00-ին։

Նմանատիպ նյութեր