10739 դիտում
13:28 06-06-2021
Բացահայտվել է Արևաշող համայնքի բնակչի սպանությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2021թ․ հունիսի 5-ին՝ ժամը 01:40-ին, «Սպիտակի բժշկական կենտրոն»-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 01:20-ին, ձախ ազդրի վերին երրորդականի կտրած-ծակած վերք, ազդրային զարկերակի մկանների փակեղենների վնասումով, զարկերակային արնահոսություն, աջ աճուկափոշտային շրջանի կտրած-ծակած վերք, հեմոռագիկ անեմիկ շոկ, ագոնալ վիճակ, գլխուղեղի ցիլկուլյատոր հիպոքսիա ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Արևաշող համայնքի բնակիչ` ծնված 1990թ, ով նույն օրը՝ ժամը 02։30-ին, վիրահատության ընթացքում մահացել է:
Նախնական տվյալներով՝ Սպիտակ-Գյումրի մայրուղուց Արևաշող համայնք տանող ճանապարհի սկզբնամասում վիճաբանություն և քաշքշուկ է տեղի ունեցել մի խումբ անձանց և տուժած տղամարդու միջև, որի ժամանակ էլ վերջինս ստացել է նշված վնասվածքները:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված անհետաձգելի և լայնածավալ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույն գյուղի բնակիչ է։ Վերջինս ձերբակալվել է՝ համագյուղացուն սպանելու կասկածանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվել են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են դանակ, կոտրված ապակյա շշի կտորներ, վերցվել են փորձանմուշներ, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են տուժողի և միջադեպին ներկա գտնված անձանց հագուստները, երիտասարդին հասցված մարմնական վնասվածքի բնույթը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ Քննչական կոմիտե
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հունիսի 5-ին սպանություն էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 01։40-ի սահմաններում «Սպիտակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ էր ստացվել, որ «ձախ ազդրի վերին երրորդականի ծակած-կտրած վերք՝ ազդրային զարկերակի մկանների փակեղների վնասումով, զարկերակային արյունահոսություն, աջ աճուկափոշտային շրջանի ծակած-կտրած վերք, հեմոռագիկ անեմիկ շոկ, ագոնալ վիճակ, գլխուղեղի ցիլկուլյատոր հիպոքսիա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Հիվանդանոց էին մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Գևորգ Ազիզյանը, ոստիկանության Սպիտակի բաժնի պետի տեղակալ Յաղուբյանը։
Ժամանել էր նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Փանոսյանի գլխավորությամբ։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
2858 դիտում
21:43 22-08-2021
Արևաշող գյուղում այրվել է երկհարկանի տան տանիքը
933 դիտում
14:14 05-10-2022
Արևաշող, Լեռնանցք, Սպիտակ բնակավայրերում շչակ է փորձարկվելու
Այս բաժնից
439 դիտում
18:13 02-05-2024
ՆԳՆ պատվիրակությունն աշխատանքային այց է կատարել Իսպանիա
436 դիտում
18:01 02-05-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
532 դիտում
17:38 02-05-2024
Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկո՞ւմ եք գնալ կռվի․ Սանոսյան