211652_close_icon
views-count1351 դիտում article-date 15:57 21-08-2021

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ և շնորհավորել նրան ծննդյան 70-ամյակի առթիվ: Այս մասին հայտնում են երրորդ նախագահի գրասենյակից։

Սերժ Սարգսյանը Վեհափառ Հայրապետին մաղթել է քաջառողջություն, երկար տարիների կյանք և հաջողություններ՝ Աստծո զորակցությամբ հովվապետական առաքելությունն ի բարօրություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, ի նպաստ Հայաստանի ու Արցախի հանրապետությունների և համայն հայության ազգային նպատակների ու իղձերի իրագործման ճանապարհին:

Նմանատիպ նյութեր