211652_close_icon
views-count1673 դիտում article-date 19:59 20-08-2021

Տղաների հերոսությունը մերը կդառնա, եթե մղենք մեր վերջնական եւ հավաքական մարտը․ Բագրատ Սրբազան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. news.am

Տղաների հերոսությունը մերը կդառնա այն ժամանակ, երբ մենք կարողանանք հավաքական եւ վերջնական մղել մեր ահեղ մարտը։ Այս մասին իր ելույթում նշել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը, հայտնում է News.am-ը։

«Նահատակված Ալեքսի մայրն ասում էր՝ իմ տղային հերոս մի ասեք, իմ տղան պատերազմի մասնակցել է հայրենիքի համար, բայց մեր ազգը պարտվել է, ծնկի է եկել, իմ տղան ո՞նց կարող է հերոս լինել։ Ես իրեն ասել եմ, որ այդ հերոսությունն իր որդունն է, իմը չէ, հավաքականությանը չէ։ Այսօր այդ հերոսությունն Ալեքսինն է, Վաչագանինն է, Սուրենինն է եւ այդպես շարունակ։ Մերը կդառնա այն ժամանակ, երբ մենք կարողանանք հավաքական եւ վերջնական մղել մեր ահեղ մարտը, որովհետեւ մենք ապրում ենք այստեղ․ կամ պիտի գնանք կամ պիտի ձգտենք հաղթանակած պատերազմի»,- ասաց նա։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր