Եվրոպայի կանանց անհատական առաջնություն. Էլինա Դանիելյանը աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր է նվաճել
Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում երեկ ավարտվել է Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Հայաստանը ներկայացնող շախմատիստուհիներ Լիլիթ Գալոյանը, Շուշաննա Սարգսյանն ու Մարիա Կուրսովան վերջին տուրում հաղթանակներ են տարել, իսկ Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանն իրենց պարտիաներն ավարտել են խաղաղ արդյունքով:
Հիշենցենք, որ մրցաշարի արդյունքներով 1-14 տեղերը գրաված շախմատիստուհիներն իրավունք են ստացել մասնակցելու աշխարհի կանանց գավաթի խաղարկությանը: Մեր պատվիրակներից այդ դժվարին ուղեգրերից մեկը նվաճել է Էլինա Դանիելյանը:
Մրցաշարի հաղթող է ճանաչվել Ռուսաստանը ներկայացնող Վալենտինա Գունինան:
Վերջնական արդյունքներ՝
1. Գունինա – 9
2. Կոսինտսևա – 8,5
3. Մելիա – 8
[b]14. Դանիելյան – 7,5[/b]
[b]16. Մկրտչյան – 7[/b]
[b]34. Կուրսովա – 6,5[/b]
[b]57. Գալոյան – 5,5[/b]
[b]82. Սարգսյան – 5[/b]
Ընդամենը՝ 116 մասնակից