2126 դիտում
10:56 20-08-2021
Փաշինյանն ընդգծել է ԵԱՏՄ-ում գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի ձևավորման կարևորությունը
ԵԱՏՄ-ի շրջանակներում գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի նորմատիվային բազայի ստեղծումը ինտեգրացիան միության զարգացման առանցքային բաղադրիչներից է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում ունեցած ելույթում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք համոզված ենք, որ Միության արդյունավետ զարգացման առանցքային բաղադրիչներից մեկը հետևողական և թափանցիկ աշխատանքն է, որն ուղղված է գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի նորմատիվային բազայի ստեղծմանը: Էներգետիկ ներուժի արդյունավետ օգտագործումը կարող է պատասխան լինել շատ մարտահրավերների՝ նպաստելով էներգետիկ անվտանգության ամրապնդմանը և մեր երկրների տնտեսությունների կայուն զարգացմանը»,- ասել է Փաշինյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանը բավարարված է այն նշանակալի աշխատանքով, որ իրականացրել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և ԵԱՏՄ անդամ երկրների լիազոր մարմինները՝ գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման հարցերում: «Հույս ունենք շարունակել կառուցողական աշխատանքը՝ հիմնված փոխըմբռնման և ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների շահերի վրա»,- նշել է ՀՀ վարչապետը:

Նմանատիպ նյութեր
5430 դիտում
23:27 23-08-2018
ԵԱՏՄ անդամ երկրների էներգետիկայի նախարարները կքննարկեն գազի ընդհանուր շուկայի ձևավորման հարցը
1566 դիտում
16:59 21-05-2021
«Կարևորում ենք ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորումը». Նիկոլ Փաշինյան
Այս բաժնից
943 դիտում
22:14 28-01-2025
Ուկրաինայի հակամարտությունը կարող է ավարտվել 1,5-2 ամսից, երբ վերջանան Կիևի հովանավորչական գումարները․ Պուտին
922 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1384 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև