211652_close_icon
views-count1556 դիտում article-date 21:56 19-08-2021

Կանանց ֆուտզալ. Հայաստանի հավաքականը հաղթեց Բոսնիա և Հերցեգովինային

Օգոստոսի 19-ին՝ մոլդովական Չորեսկու գյուղում, կայացավ ՈՒԵՖԱ Կանանց ֆուտզալի Եվրոպայի առաջնության նախնական փուլի B խմբի երրորդ տուրի Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան հանդիպումը։

Մեր ընտրանին հաղթեց 4:2 հաշվով: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Նորա Եղյանը, ևս մեկ գոլ հեղինակեց Օլգա Օսիպյանը: Այսպիսով մեր ընտրանին այս մրցաշարում տարավ երկու հաղթանակ և կրեց մեկ պարտություն՝ խփելով 12 և ընդունելով 8 գնդակ:

Այսպիսով, անկախ այսօր երեկոյան կայանալիք Նիդերլանդներ-Մոլդովա հանդիպումից մեր թիմը խմբում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը՝ զիջելով միայն Նիդերլանդների հավաքականին:

Հիշեցնենք, որ պայքարը շարունակում են միմիայն խմբերում առաջին հորիզոնականը զբաղեցրած թիմերը:

Նմանատիպ նյութեր