211652_close_icon
views-count2090 դիտում article-date 14:46 19-08-2021

Պակիստանում պայթյուն է որոտացել կրոնական միջոցառման ժամանակ. կան զոհեր և տուժածներ

Հզոր պայթյուն է որոտացել Պակիստանի Փենջաբ նահանգի Բահավալնագար քաղաքում շիա մահմեդականների կրոնական երթի ժամանակ: Հայտնում են տեղի ԶԼՄ-ները։

Կատարվածի հետևանքով առնվազն 3 մարդ է մահացել, ևս 30 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:

Շիաների առաջնորդ Հավար Շաֆքաթը հաստատել է պայթյունի փաստը, սակայն մանրամասներ չի հայտնել: Հաղորդվում է, որ դեպքի վայրում աշխատում են շտապ օգնության հաշվարկները:

Նմանատիպ նյութեր