Պակիստանում դատարանի շենքում 2 պայթյուն է որոտացել. կան զոհեր
Այսօր առավոտյան Պակիստանի Մարդան քաղաքի շրջանային դատարանի շենքում 2 պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է gazeta.ru-ն։
France Press-ի փխանցմամբ՝ մահապարտ-ահաբեկիչը նախ նռնակ է նետել շենքի ներսը, իսկ հետո շենքի մուտքի մոտ գործի դրել իրեն ամրակցված պայթուցիկ սարքը։
Վերջին տվյալներիհամաձայն՝ զոհվել է 10 մարդ, որոնցից 2-ը ոստիկաններ են, տուժել է 40 հոգի։ Ահաբեկչությունը տեղի է ունեցել քրիստոնեական համայնքի վրա կատարված հարձակումից ժամեր անց։ Բնակավայրը գտնվում է Փեշավարից ոչ հեռու։