211652_close_icon
views-count1490 դիտում article-date 12:11 19-08-2021

Իշխանությունները փորձում են օգտվել հետընտրական ապատիայի իրավիճակից. Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․

Միայն առաջին հայացքից է թվում, որ իշխանության կամայականությունները, ապօրինությունները քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունների պարագայում հանրային դիմադրության չեն արժանանում։

Հատկապես վերջին ամիսներին, ընտրություններին ակտիվորեն ներգրավված ուժերի տարբեր ակտիվիստներին, համայնքների ղեկավարներին, թեկնածուներին, ընտրված պատգամավորներին քաղաքական ճնշումների ենթարկման փաստերը կտրուկ աճել են։

Իշխանությունները փորձում են օգտվել հետընտրական ապատիայի իրավիճակից և սրանց թվում է, որ այդ ամենն անհետևանք է մնալու։
Խորքում եռացող գործընթացներ կան, որոնք ինչ որ փուլում անխուսափելի իրադարձություների են հանգեցնելու, իսկ թե դրանք ինչ դրսևորում կունենան և երբ կլինեն քաղաքական իրադարձությունների ընթացքից է կախված։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր