211652_close_icon
views-count2419 դիտում article-date 12:00 19-08-2021

Թող ասեն` երեխադ զոհվել կամ գերի է, բայց լուր տան. անհետ կորածների ծնողներն ԱԱԾ-ի առջև են․ Sputnik Արմենիա

Անհայտ կորած զինծառայողների հարազատներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց։ Նրանք պահանջում են, որպեսզի գործուն քայլեր ձեռնարկեն իրենց որդիներին հայտնաբերելու ուղղությամբ, նաև հանդիպում են պահանջում ԱԱԾ տնօրենի հետ։ Գրում է Sputnik Արմենիան։

Անհետ կորածներից մեկի հարազատը պատմեց, որ 21 անհայտ կորած զինծառայողներից միայն 9-ի մարմիններն են գտել։

«Միայն 8 զինվորի մարմիններն են նույնականացվել. մեկն էլ դեռ չենք կարողանում պարզել՝ ում երեխան է։ Պատերազմի 17-րդ օրը երեխաներին տարել են Հադրութի շրջան, այն ժամանակ, երբ արդեն Հադրութի շրջանը գրեթե հանձնած էր»,–ասաց մի կին։

Նրա խոսքով` անհետ կորած 21 զինծառայողները Ստեփանակերտի զորամասերից մեկից են եղել։

Ծնողների խոսքով` հանդիպել են ում հետ ասես, սակայն որևէ էական արդյունք չունեն` մինչ օրս անգամ գերիների ցուցակ չկա։

«Ո՛չ հաց ենք ուզում, ո՛չ էլ ջուր` մենք մեր երեխաներին ենք ուզում։ Թող մեկն ինձ ասի` քո երեխան զոհվել է կամ գերի է, բայց ինչ-որ լուր տան»,–ասաց մեկ այլ զինվորի մայրը։

Նշենք, որ հարազատները մտան ԱԱԾ շենքի ընդունարան՝ ասելով, որ այնտեղ են մնալու այնքան ժամանակ մինչև իրենց խնդրին լուծում կտրվի։ Լրագրողներին հորդորեցին դուրս գալ շենքից։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր