211652_close_icon
views-count18860 դիտում article-date 09:29 18-04-2021

«Կամ բոլորդ պագոններդ պոկեք, կամ ասեք ճիշտը. հրաման տվել է երկու անձ` Ջալալ Հարությունյանը և այսօրվա հրամանատարը. ողջ, առողջ են, թե համամիտ չեն իմ ասածի հետ, թող ասեն». Սամվել Բաբայան

Հնարավոր չէր կանխել պատերազմը, ես դեռ 2013-ից ասել եմ, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ հայկական կողմը ապրում էր հույսով, որ գերտերությունները թույլ չէին տա պատերազմ։ Այս մասին «Առաջին ալիք»-ի եթերում ասաց Արցախի Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։

Հարցին՝ հրամանատարական շտաբում`բունկերում մարդկանց հրամաննե՞ր են տվել, Երևանի՞ց են կառավարել, Սամվել Բաբայանն ասաց, որ հրաման տվել է երկու անձ.

«Կա Ջալալ Հարությունյան և այսօրվա հրամանատարը, հրաման միայն իրենք են տվել, մեծամտությունն այդ մարդկանց մեջ այնքան էր, խանդը, չհասկանալով, որ մարդիկ են զոհվել։ Եթե իմ բառերին Ջալալ Հարությունյանը կամ մյուսը համամիտ չեն, թող ասեն։ Կա հրամանատար, ողջ, առողջ են երկուսն էլ, չես կարող անգամ հրետանու պետին ասել`կարելի՞ է այս արկը խփել առանց իրենց հետ համաձայնեցնելու։Ինչո՞ւ չէին խոսում այդ մարդիկ, ինչու չեն ասում ճշմարտությունը։

Հիմա ասում եմ`տղերք, կամ բոլորդ պագոններդ պոկեք, այստեղի շտաբի պետից սկսած էլ՝ բոլորդ, կամ տղամարդավարի դուրս եկեք, ճիշտը ասեք, ասեք`այո, պարտվել ենք, չենք նախատեսել, լռելոով ի՞նչ եք լուծելու, միևնույն է՝ քննությունը գալու է ձեր դուռը։ Ոչ ոք այդ շտաբում չէր կարող հրաման տալ»:

Սամվել Բաբայանը նաև ասաց, որ եթե հաղթեին, ապա կասեի՞ն, թե`դրսից հրամայել են, դա խոսում է, որ այդ անձինք իրենց տեղում չեն։

Հարցին, թե ինչո՞ւ պաշտոնաթող գեներալներին չեն թողել, որ օգնեն, Սամվել Բաբայանն ասաց. «Իմ իմացածով, օրինակ՝ Սեյրան Օհանյանի պատմությունը, որ ասում է`չեն թողել, երրորդ-չորրորդ օրը Արցախի նախագահն ասաց`ոչ ոք չգնա բունկեր, որովհետև հրամանատարը դեմ է, ասում է` խանգարում եք։ Հիմա ասում եմ` կանչեք նախագահին քննչական, թող գան, ասեն, որ չեն թողել գնան, ազգը փրկեն, ինչո՞ւ, ինչու՞ իրենց կարիքը չեն զգացել Ջալալ Հարությունյանն ու Միքայել Արզումանյանը։ Իմ կարծիքով` իրենք համարել են, որ ավելին գիտեն»:

Սամվել Բաբայանն ասաց՝ ինչու՞ չի խոսում Օնիկ Գասպարյանը, պետք է խոսել.« 4000 զոհ ենք ունեցել, 1700տղերքը... հիմա դու պատասխանատվություն կրո՞ւմ ես, թե չէ»:

Նմանատիպ նյութեր