«Դատավոր Մարտիրոսյանի թեթև ձեռքով Մենուա Հովսեփյանը գնաց «Արմավիր» ՔԿՀ». փաստաբան. Sputnik Արմենիա
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը կալանավորվել է։
Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց նրա փաստաբան Արմեն Մելքոնյանը:
«Դատավոր Մարտիրոսյանի թեթև ձեռքով Մենուա Հովսեփյանը գնած «Արմավիր» ՔԿՀ` երկու ամիս ժամկետով»,– ասաց փաստաբանը։
Նա նաև հայտնեց, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, մերժեց Գորիսի համայնքապետարանի աշխատակցուհի Արմինե Չոպչունցին կալանավորելու միջնորդությունը` թողնելով նրան ազատության մեջ։
Ավելի վաղ դատարանը մերժել էր նաև Գորիսի համայնքապետարանի երկրորդ ձերբակալված աշխատակցուհուն` Սուսաննա Մկրտչյանին կալանավորելու միջնորդությունը:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։