ԱՄՆ-ի սուսերամարտի կանանց ազգային հավաքականի մարզիչը զոհվել է վթարի հետևանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՄՆ սուսերամարտի կանանց ազգային հավաքականի մարզիչ Էնթոնի Լիչը զոհվել է մոտոցիկլետի վթարի հետևանքով: Այս մասին հաղորդվում է ԱՄՆ-ի սուսերամարտի ֆեդերացիայի կայքում:
Լիչը վթարի է ենթարկվել Տոկիոյի Օլիմպիական խաղերից վերադառնալուց կարճ ժամանակ անց՝ ճանապարհորդության ժամանակ: Նա 62 տարեկան էր:
Նա մարզել է ամերիկացի սուսերամարտիկներ վերջին հինգ օլիմպիական խաղերի ժամանակ: Տոկիոյում նրա սան Լի Քիֆերը նվաճեց Ամերիկայի պատմության առաջին ոսկե մեդալը՝ անհատական առաջնության եզրափակչում հաղթելով ռուսաստանցի Իննա Դերիգլազովային: Թիմային մրցաշարում ամերիկացի սուսերամարտիկները գրավեցին չորրորդ տեղը:
2013 թվականին Լիչն ընդգրկվել էր Միացյալ Նահանգների սուսերամարտի փառքի սրահում, հայտնում է Armsport.am-ը: