1459 դիտում
14:01 18-08-2021
Դատավորների թեկնածուների հոգեբանական թեստավորման գործընթացը մեկնարկում է օգոստոսի 23-ին
Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն է տարածել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժինն արտահերթ համալրելու նպատակով հոգեբանական թեստավորման անցկացման ժամանակի եւ վայրի մասին։ Հայտարարության մեջ ասվում է.
«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1.1-րդ մասը` տեղեկացվում է, որ դեռեւս 2021 թվականի հուլիսի 26-ին դատական իշխանության պաշտոնական կայքէջում (www.court.am) հրապարակվել է Բարձրագույն դատական խորհրդի թիվ ԲԴԽ-53-Ո-138 որոշումը, որի Հավելված 1-ով սահմանվել է հոգեբանական թեստավորում անցկացնելու վերաբերյալ գործողության իրականացման հատուկ ժամկետ՝ 25․08․2021 թվականին։
Միաժամանակ տեղեկացվում է, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժինն արտահերթ համալրելու նպատակով անցկացվելիք հոգեբանական թեստավորման գործընթացը մեկնարկում է 2021 թվականի օգոստոսի 23-ին, ժամը 11:00-ին` Արդարադատության ակադեմիայում (հասցեն` ք. Երեւան, Փիրումյանների փող. 9):
«Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի օգոստոսի 31-ի «Դատավորի թեկնածուների հավակնորդների հոգեբանական թեստավորման չափանիշները եւ անցկացման կարգը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-57-Ն-11 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հունվարի 14-ի թիվ ԲԴԽ-1-Ն-2 որոշման Հավելված 2-ի 18-րդ կետի համաձայն՝ թեստավորման սենյակում կարող են ներկա գտնվել նաեւ արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող եւ իրականացնող նախարարի մեկ ներկայացուցիչ, փաստա բան ների պալատի ներկայացուցիչ երկու փաստաբան եւ Հավակնորդների որակավորման գրավոր քն-նութ յանը մասնակցելու համար հավատարմագրված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Նույն որոշման Հավելված 2-րդի 19-րդ կետի համաձայն՝ հավատարմագրված հասարակական կազմակերպության եւ փաստաբանների պալատի ներկայացուցիչ Դիտորդը Թեստավորման օրվանից առնվազն մեկ օր առաջ պետք է Խորհրդին ներկայացնի իր կողմից ստորագրված հայտարարություն այն մասին, որ նա համաձայն է սույն կարգի պայմաններին։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ hավակնորդների որակավորման գրավոր քն նությանը մասնակցելու համար հավատարմագրված հասարակական կազմակերպությունների եւ փաստաբանների պալատի ներկայացուցիչ դիտորդների կողմից ներկայացվել են հայտեր, ուստի վերջիններիս առաջարկվում է մինչեւ սույն թվականի օգոստոսի 21-ը հայտարարություն ներկայացնել Բարձրագույն դատական խորհուրդ այն մասին, որ համաձայն են Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հունվարի 14-ի «Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի օգոստոսի 31-ի «Դատավորի թեկնածուների հավակնորդների հոգեբանական թեստավորման չափանիշները եւ անցկացման կարգը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-57-Ն-11 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ ԲԴԽ-1-Ն-2 որոշմամբ հաստատված կարգի պայմաններին (Խորհրդի աշխատակազմի գրասենյակը գտնվում է ք.Երեւան, Կորյունի փող. 17 հասցեում)»։

Նմանատիպ նյութեր
1054 դիտում
15:05 27-08-2014
ՀՀ Արդարադատության նախարարությունում քննարկվել է դատավորների թեկնածուների թեստավորման ու նշանակման ընթացակարգը
20957 դիտում
14:55 14-11-2018
Հայտնի է «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածուների ամբողջական ցուցակը. 183 թեկնածուների անունները
Այս բաժնից
646 դիտում
18:24 27-12-2024
ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
577 դիտում
18:11 27-12-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ