«Ալաշկերտը» մեկնեց Գլազգո
Երևանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը մեկնեց Գլազգո, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հայկական ակումբային ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ է, որ Հայաստանը ներկայացնող ակումբը հանդես կգա Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում: Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի առաջին խաղում կմրցի «Գլազգո Ռեյնջերսի» հետ, որը գլխավորում է Անգլիայի հավաքականի և «Լիվերպուլի» նախկին լեգենդար կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը:
Թիմերի առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 19-ին, իսկ պատասխան խաղը` օգոստոսի 26-ին Երևանում:
«Ալաշկերտը» պարտության դեպքում արդեն իսկ իրավունք է նվաճել մասնակցելու Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին: