Այս գիշեր «Ալաշկերտը» կմեկնի Գլազգո
Այս գիշեր Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» մեկնում է Գլազգո, որտեղ կանցկացնի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումը` Շոտլանդիայի չեմպիոն «Սելթիկի» հետ:
Այսպիսով, երևանյան ակումբը երկու մարզում կանցկացնի Գլազգոյում: Առաջին մարզումը կկայանա հուլիսի 16-ին, իսկ նախախաղային մարզումը` հուլիսի 17-ին` «Սելթիկ Պարկ» մարզադաշտում:
«Սելթիկ» — «Ալաշկերտ» հանդիպումը կկայանա հուլիսի 18-ին Գլազգոյի «Սելթիկ Պարկ» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: Հիշեցնենք, որ առաջին հանդիպումը Երևանում ավարտվել է շոտլանդացիների հաղթանակով՝ 3:0: