Ինչո՞ւ է «աղմկում» պետական ծառայության դեմ ուղղված ծանր հանցագործություն կատարելու համար մեղադրվող Արայիկ Առաքելյանը. 168.am
Կադաստրի Շիրակի մարզային ստորաբաժանման նախկին պետ Արայիկ Առաքելյանը, որը շաբաթներ առաջ մեղավոր է ճանաչվել պետական ծառայության դեմ ուղղված ծանր հանցագործություն կատարելու համար, փորձում է լռեցնել մամուլը։
Նա դատական երկու հայց է ներկայացրել 168.am-ի դեմ՝ պահանջելով հերքում և պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում՝ յուրաքանչյուր հրապարակման համար պահանջելով 500.000 դրամ։
Հայցերից մեկը վերաբերում է 168.am-ի՝ «Իմքայլական Կարեն Սարուխանյանը կոռուպցիոն գործով անցնող կադաստրի նախկին պետի կնքահա՞յր» վերտառությամբ հոդվածին, որտեղ մասնավորապես անդրադարձել էինք Գյումրիում շրջանառվող այն լուրերին, որ իմքայլական Կարեն Սարուխանյանը փորձում է իր հին պաշտոնին բերել Արայիկ Առաքելյանին։
Հրապարակել էինք նաև այս նախկին պաշտոնյայի ու նրա կնոջ թույլ տված չարաշահումների փաստով հարուցված քրգործերը՝ բառացի մեջբերելով ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական գրությունն առ այն, որ Արայիկ Առաքելյանն ու Գյումրիի դպրոցներից մեկում ուսուցչուհի աշխատող նրա կինը հայտնվել են կոռուպցիոն սկանդալի մեջ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։