211652_close_icon
views-count4567 դիտում article-date 18:43 16-08-2021

«Նրա հոգևոր ներկայությունն անհրաժեշտություն է…». այսօր Վահան Հովհաննիսյանը կդառնար 65 տարեկան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, Yerkir.am

Yerkir.am-ը գրում է. «Ոչ Ղարաբաղյան շարժման սկզբում, ո՛չ Սպիտակի երկրաշարժի սարսափելի օրերին, ո՛չ պատերազմի ժամանակ, ո՛չ մութ ու ցուրտ, սովի 90-ականներին, ո՛չ, առավել եւս, 2000-ականների սկզբին մենք չէինք կարող պատկերացնել, որ, որպես ազգ ու երկիր, կարող ենք հայտնվել այն կեղտի մեջ, որում այսօր ենք: Հասկանալ իրադրությունը մեզ կօգնի ոչ միայն այսօրվա իրավիճակի` որպես մեր քաղաքական պատմության առանձին փուլի, վերլուծությունը (մեր լրատվամիջոցներում այդ թեմայով նյութերի պակասություն չկա), այլ նաեւ մեզ այսօրվա աննախանձելի վիճակին հասցրած իրադարձությունների շղթայի սթափ ուսումնասիրությունը…». Վահան Հովհաննիսյանի՝ տարիներ առաջ ասված այս խոսքերը գրեթե ոսկերչական ճշգրտությամբ բնորոշում են Հայաստանի և Արցախի Հանրապետությունների և համայն հայության այսօրեական վիճակը:

Օգոստոսի 16-ին լրանում է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, մտավորական, պատմաբան, քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսյանի ծննդյան 65 ամյակը:

Հիշատակի օրվա առիթով Երևանի Կենտրոնական (Թոխմախի) գերեզմանատուն էին այցելել Դաշնակցության Երևանի կառույցի, Հայաստանի Գերագույն մարմնի անդմաները:

«Նրա հետ բախտ եմ ունեցել նաև աշխատելու. նրանից միայն կարելի էր սովորել և անընդհատ զարմանալ նրա լայնախոհության, բարձր ինտելեկտի ու բազմակողմանի գիտելիքների վրա: Ազգային - պետական և քաղաքական գործիչ էր, որի բացակայությունը մեր օրերում զգում ենք ամեն օր ու ամեն ժամ», - Վահան Հովհաննիսյանին նվիրված հիշատակի իր խոսքում նշեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:  

1973 թ. Երևանի թիվ 55 դպրոցը ավարտելուց հետո, կիսատ թողնելով ուսումը Վ. Բրյուսովի անվան ինստիտուտում, Վահան Հովհաննիսյանը մեկնեց Մոսկվա և 1978 թվականին այնտեղ ավարտեց Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանը: Ավարտելուց հետո նշանակվեց աշխատանքի Հարավային Սիբիրում գտնվող Երոֆեյ Պավլովիչ անունով մի քաղաք: Բայց Վահան Հովհաննիսյանը գերադասեց վերադառնալ հայրենիք և աշխատել գյուղում որպես ուսուցիչ: Նա պատրաստ էր դասավանդել ամեն ինչ` պատմություն, գրականություն, ռուսերեն, գերմաներեն: Սակայն, հայրենիքը, ի դեմս այն ժամանակվա Կրթության նախարարության, անհարմար զգալով ուղիղ մերժել վտարանդու որդուն, պատասխանեց, որ նա ՌՍԴՀ կադր է և պետք է աշխատի հենց Ռուսաստանում:

«Մեր սերունդը բախտ ունեցավ նրան տեսնելու, նրա հետ խոսելու, լինելու նրա գործունեության ժամանակակիցը: Լինելով խորապես զարգացած, ուղղակի հանրագիտարանային, խորը գիտելիքներ ունեցող մտավորական ու մարդ, Վահան տեսակին պատկանող մարդը հազվադեպ է ծնվում: Եվ պատահական չէ, որ Վահան Հովհաննիսյանը, լինելով Դաշնակցության գաղափարական անդամներից, ՀՅԴ կազմակերպական կառույցի աշխատանքների առաջամարտիկներից մեկը, լինելով խորապես գաղափարական գործիչ՝ ընդունված էր քաղաքական բոլոր ուժերի կողմից: Նրա տեսակը, որպես մարդ, մտավորական ու քաղաքական գործիչ անհնար էր չհարգել, և դա էին վկայում քաղաքական բոլոր գործիչների հիշողությունները նրա մասին», - մեծանուն գործի 65-ամյակին նվիրված իր խոսքում նշեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Բագրատ Եսայանը:

1989 թվականից Վահան Հովհաննիսյանը Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ էր: Հայրենիքում կուսակցության պաշտոնական վերահաստատումից հետո 1990 թվականին ընտրվել է Դաշնակցության առաջին Կենտրոնական Կոմիտեի անդամ և գործուղվել Արցախ, ուր մասնակցել է ինքնապաշտպանության կազմակերպմանն ու իրականացմանը, և որտեղ վերջապես պետք եկան 5-րդ գրոհային բանակի զինվորական հրաձգարաններում ձեռք բերված գիտելիքները:

1992 թվականին Վ. Հովհաննիսյանն ընտրվեց ՀՅԴ Բյուրոյի անդամ պարտականությունների մոտավորապես նույն շրջանակով: Սակայն քաղաքական մթնոլորտը Հայաստանում շիկանում էր ՀՀՇական իշխանությունների ամեն մի ապաշնորհ սայթաքումի հետևանքով, և Ղարաբաղյան հարցից զատ Դաշնակցության առջև կանգնում էին նորանոր խնդիրներ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր