1956 դիտում
14:45 04-09-2021
Սեպտեմբերի 4֊ին երեք պատերազմների հերոսը կդառնար 52 տարեկան. Yerkir.am
Սեպտեմբերի 4֊ը ՀՅԴ անդամ, ազատամարտիկ, 44֊օրյա գոյապայքարի նահատակ ընկեր Գեղամ Մուշեղյանի ծննդյան օրն է. նա կդառնար 52 տարեկան, հայտնում է Yerkir.am-ը։
Դեռ երիտասարդ տարիներից անդամագրվելով անկախացող Հայաստանում վերահաստատված ՀՅ Դաշնակցությանը՝ Գեղամ Մուշեղյանն իր մարտական ուղին սկսեց Շուշիի առանձին հրաձգային գումարտակի (3804 զորամաս) կազմում` մասնակցելով Լեռնային Ղարաբաղի տարածքային ամբողջականության համար մղվող ինքնապաշտպանական և ազատագրական մարտական գործողություններին:
Նա 1993թ. մայիսի 1-ից մինչև 1993թ. օգոստոսի 31-ը մասնակցել է Ղարաչիլարի, Գյուլաթաղի, Կուսապատի, Հակոբ Կամարիի, Մաղավուզի, Մարտակերտի հեռուստաաշտարակի, Կիզիլ-Կենգերլի, Սոֆիլուի, Բոյախմեդլիի ազատագրական և պաշտպանական գործողություններին, իսկ հրադադարից հետո՝ 1994թ. մայիսի 15-ից մինչև օգոստոսի 10-ը, Մարտակերտի շրջանի Կարմիրավան-Ջրաբերդ-դաշտ, կայան֊Մարտակերտ տեղամասի պահպանությանը։
Գեղամ Մուշեղյանն իր մասնակցությունն ունեցավ նաև Ապրիլյան քառօրյային. 2016 թ. ապրիլի 4-ից մինչև 22-ը, ՀՅԴ կամավորական գումարտակի կազմում իրականացրել է մարտական հերթապահություն Թալիշ գյուղի մատույցներում։
2020 թ. սեպտեմբերի 27-ին «Կամավորական շարժում» ՀԿ-ի կամավորական գումարտակի 1-ին վաշտի կազմում, որպես դասակի հրամանատար, Գեղամ Մուշեղյանը մասնակցել է մարտական գործողություններին՝ 6֊րդ ՊՇ պաշտպանության տեղամասում:
2020 թ. հոկտեմբերի 2-ին 6֊րդ ՊՇ հրաձգարանի հարակից բարձունքներում, հմտորեն ղեկավարելով ենթակա դասակի գործողությունները, կասեցրել է թշնամու դիվերսիոն հետախուզական գերազանցող ուժերի հարձակումը: Ցավոք, նշված մարտը վերջինը եղավ հերոս հայորդու համար. թշնամուն հասցնելով կենդանի ուժի կորուստներ՝ Գեղամ Մուշեղյանը հերոսաբար զոհվեց։
Մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնական խիզախության համար Գեղամ Մուշեղյանը 2007 թ. պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, իսկ 2020 թ.՝ ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով (հետմահու)։
Արցախյան երեք պատերազմների մասնակից դաշնակցական ընկեր Գեղամ Մուշեղյանի աճյունը հանգչում է «Եռաբլուր» պանթեոնում։
Փա'ռք հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսներին։

Նմանատիպ նյութեր
22759 դիտում
23:25 19-03-2022
Քեզ բացակա չենք դնի. Շիրակցի Բարսեղ Պողոսյան. այսօր լեգենդ դարձած հերոսը կդառնար 21 տարեկան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
697 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2023 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
922 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց