211652_close_icon
views-count1573 դիտում article-date 16:26 09-08-2016

Հետախուզվում էր 16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեղադրանքով

Օգոստոսի 8-ին, ժամը 19-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1994 թ. ծնված Ալեքսան Հովակյանին, որը մարտի 26-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի իավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քր. օր.-ի 134 հոդվածի 3-րդ մասի մեղադրանքով /սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի հետ/: Խափանման միջոցը՝ կալանք: Ա.Հովակյանը տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ, վերջինիս հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ գլխավոր դատախազություն և հետախուզումը նախաձեռնողին: [b]ՀՀ Ոստիկանություն[/b]

Նմանատիպ նյութեր