211652_close_icon
views-count1872 դիտում article-date 11:38 16-08-2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 256, մահվան՝ 8 նոր դեպք

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 4702 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Օգոստոսի 16-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1136 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 8 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5838-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 188 է, ընդհանուր առողջացածներինը՝ 222 801, փաստացի բուժվողներինը՝ 6175: Մեկ օրում արվել է 5415 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1․440․147 թեստ:

Նմանատիպ նյութեր