«Կյանքը խրամատում»․ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄ
Այս ֆիլմի նկարահանումները արվել են 2020 թվականի 44 - օրյա պատերազմից հետո, երբ նոյեմբերի 10-ի հայտնի միանձնյա որոշմամբ Արցախի 75% հանձնվեց թշնամուն, իսկ Հայաստանի սահմանները վտանգվեցին։
Հեղինակ Մանուկ Մանուկյանը պատերազմի և դրանից հետո մասնակից է եղել Հայրենիքի պաշտպանությանը։ Այս ֆիլմի տեսագրությունը արվել է Սյունիքում, երբ թշնամին առաջ է եկել դեպի Հայաստանի տարածք և կարիք է եղել արագ կազմակերպել ռազմական ինժեներական տեղադիրքեր, թշնամու առաջխաղացումը կանխելու համար։
Ֆիլմի մեջ ընդգրկված դիրքապահները Արարատի մարզից կամավորներ են։ «Կյանքը խրամատում» ֆիլմը եզակի վավերագիր է, որտեղ ներկայացվում է մարդու ապրելու իրավունքի համար պայքարը։ Մարդիկ ամեն բան անում էին, որ Հայրենիքը պաշտպանված լինի, բայց հայրենական պատերազմի հետագան և դրան հաջորդող իրադարձությունները ողբերգական եղան։
Ֆիլմում կամավորների տրամադրությունն է նաև ներկայացված պատերազմը պարտության տարած Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Իրական հերոսների շուրթերից հնչում են նրան սատարող և դեմ արտահայտվող տեսակետներ։