Հայիթիում նախօրեին տեղի է ունեցել 7.2, իսկ ժամեր անց՝ 5.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Այդ մասին հայտնել է France Presse-ը՝ հղում անելով Եվրոպամիջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին։
Օջախը գտնվել է Լե-Կեից 35 կմ հեռավորության վրա։ Առավել շատ տուժել են Յուգ, Գրանդ-Անս և Նիպպ շրջանները։ Զոհերի մեծ մասը Յուգ շրջանում է եղել։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ երկրաշաի զոհ է դարձեել 304 մարդ, տուժել է ավելի քան 1800 մարդ։
Հայիթիի կառավարությունը 1 ամսով արտակարգ իրավիճակ է հայտարարել երկրում։