211652_close_icon

Հայիթիում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 724-ի

views-count2742 դիտում article-date 20:13 15-08-2021
Հայիթիում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 724-ի, հայտնում է tass.ru-ն՝ հանրապետության քաղաքացիական պաշտպանության վարչությանը հղումով:

Ավելի վաղ վարչապետ Արիել Անրին ասել էր, որ Հայիթիի իշխանությունները երկրում արտակարգ դրություն են մտցնում օգոստոսի 14-ի առավոտյան տեղի ունեցած երկրաշարժից հետո:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Հայիթիում գրանցվել են 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Օջախը գտնվել է Լե-Կեից 35 կմ հեռավորության վրա։ Առավել շատ տուժել են Յուգ, Գրանդ-Անս և Նիպպ շրջանները։ Զոհերի մեծ մասը Յուգ շրջանում է եղել։ 

Նմանատիպ նյութեր