211652_close_icon
views-count13465 դիտում article-date 23:20 14-08-2021

Կութից դեպի ադրբեջանցիների դիրքեր անցած 80 կովի դիմաց գյուղացիներին փոխհատուցում չի տրվել. News.am

Գեղարքունիքի մարզի սահմանամերձ  Կութ գյուղում կրակոցների ձայները լսելի չեն եղել։ NEWS.am -ի հետ զրույցում Կութ գյուղի ղեկավար Սիմա Չիտչյանն ասաց, որ ահագին ժամանակ է, ինչ հանգիստ է, իրենք գյուղում կրակոցների ձայներ չեն լսում:

Տիկին Չիտչյանը նշեց, որ մինչեւ այժմ անորոշ է մնացել գյուղից ադրբեջանցիների զբաղեցրած դիրքեր անցած 80 կովերի փոխհատուցման հարցը:

«Դեռ չգիտենք` ինչ է լինելու, ոչ մի պատասխան դեռ չենք ստացել Կառավարությունից: 9 կով մի ընտանիքի է պատկանում, 18 կով մի ընտանիքի, էտի հանաք չի, դա ամբողջ կյանքի ապրուստ է, Կառավարությունից էլ ոչ մի օգնություն չկա: Ընդհանուր առմամբ 5 ընտանիքից 80 կով են տարել»,- ասաց նա:

Մանրամասները՝ News.am-ում

Նմանատիպ նյութեր