211652_close_icon
views-count2506 դիտում article-date 22:25 14-08-2021

Սա իմ հիշողության մեջ երրորդ դեպքն է, երբ հուշարձանների ցանկից հանվում է պահպանվող կառույց. Սարհատ Պետրոսյան

«2004 թվականին երբ հաստատվեց Երևան քաղաքի հուշարձանների ցանկը, սա իմ հիշողության մեջ երրորդ դեպքն է, երբ հուշարձանների ցանկից հանվում է պահպանվող կառույց», իր ֆեյսբուքյան էջում գրել է Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանը։

«Առաջինը Սևան հյուրանոցն էր, մյուսը՝ Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճը։ Առաջինը 2005-ին էր, որի արդյունքում քանդվեց Սևան հյուրանոցը, մյուսը 2010-ին, որի դեմ հանրային ընդվզման արդյունքում այն կանգուն է մինչև հիմա։ Մնացածը թողնում եմ, այս իշխանություններին անթաքույց սատարած կամ այլ վախեր ունեցողների խղճին ու մտահոգություններին...

Նման ա-լա-ժողորդավարությանբաստիոն դեպքերը բազմաթիվ են։ Իշխանություններին աջակցությունը թարմ մտնում ա մի տեղ, բայց նման բաների մասին չեմ գրում գտնելով, որ այս ամենի ֆոնին դրա մասին ծիծաղելի է անգամ գրել։ Սա պետական "բեզպրիդելի" հերթական գագաթնակետն է։

Նկարում այս նախագծի էսքիզային փաթեթից մի պատկեր է։ Եռաչափ մոդելում եղածներն ու աջ անկյունի նախագծողի անվանումը "պատահականություն" են։

Դեռ ամեն ինչ առջևում է»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր