211652_close_icon
views-count32517 դիտում article-date 19:27 14-08-2021

Երևանում Opel-ը բախվել է BMW-ին, վերջինս էլ մխրճվել է ձմերուկների մեջ. կան վիրավորներ. վաճառողն ասում էր՝ գոնե լեգենդար Արթուր Աբրահամի ձմերուկները չվնասվեին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
 
Ժամը 15:40-ի սահմաններում, Շիրակի փողոցում, 27-ամյա Սարգիս Պետիկյանը՝ իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով բախվել է 38-ամյա Ալեքսանդր Մանուկյանի վարած, կայանված վիճակում գտնվող BMW մակնիշի ավտոմեքենային:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել ձմերուկ վաճառողները, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Էրեունի» բժշկական կենտրոն:
 
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, որոնց շնորհիվ նշված հատվածում խցանում տեղի չունեցավ:
 
Որոշ վայ-վարորդներ՝ հետաքրքրությունից դրդված փորձում էին ավտոմեքենաները կայանեին, սակայն տեսնելով պարեկներին, շարունակում էին իրենց ճանապարհը:
 
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով BMW-ն առաջ է ընթացել և հայտնվել վաճառվող ձմերուկների մեջ, ինչի արդյունքում նյութական վնաս է պատճառվել վաճառողին:
 
Վթարի մասին ոստիկանության պարեկային  ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են նույն գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ:
 
Փաստի առթւվ Հ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Վերջինիս հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին հատուկ պահպանվող տարածք:
 
Ձմերուկ վաճառողը ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էր. «Հրաշքով պրծանք: Կարևորը մարդու բան չի եղել, բայց թարսի նման էն ձմերուկներն են վնասվել, որոնք պիտի գար մեր լեգենդ, բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն առներ: Ինքը մեր մոտից ա ձմերուկը գնում: Ոչ միայն սպորտում է ինքը լեգենդ, այլ պարզ, մարդկային հարաբերություններում: Շատ հարուստներից ու օլիգարխներից աղա է, «չայեվոյ» է, որ տալիս է: Հիմա ստիպված պըիտի իր ուզած ձմերուկներից ճարեմ»:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր