211652_close_icon
views-count28767 դիտում article-date 18:08 13-08-2021

Ավտովթար՝ Երևանում. Թբիլիսյան խճուղում բախվել են Hyundai-ը, Opel-ը և Volkswagen-ը, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ օգոստոսի 12-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։10-ի սահմաններում Թբիլիսյան խճուղի և Աճառյան փողոցի հատման վայրում բախվել են Երևանի բնակիչներ՝ 42-ամյա Արտաշես Թ-ի վարած Opel մակնիշի, 46-ամյա Արայիկ Բ-ի վարած Hyundai մակնիշի, Արարատի մարզի բնակիչ՝ 32-ամյա Արթուր Մ-ի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վերջինիս ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ, 24-ամյա Ռ. Ա-ին օպերատիվորեն ժամանած շտապօգնության 1-ին գծային խումբը տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Հրշեջները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնների փականները։

Վթարի մասին Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Խաչիկ Գինոսյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Խ. Գինոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+

Նմանատիպ նյութեր