211652_close_icon
views-count11102 դիտում article-date 16:05 13-08-2021

«Եթե ճնշվող է, էլ ի՞նչ դատավոր». Ալեքսանդր Ազարյանը՝ մակագրման համակարգիչն առգրավելու մասին․ NEWS.am

Կոռուպցիոն ռիսկերից խուսափելու նպատակով համակարգչային մակագրության եղանակ է մշակվել, որը, ինչ խոսք, նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը։

Հիշեցնենք, որ երկու շաբաթից ավելի է, ինչ գործերի էլեկտրոնային մակագրման համակարգիչն առգրավվել է Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում եւ գործերի մակագրումն իրականացվում է  դատարանների նախագահների կողմից։

«Նախկինում նման կարգ է եղել, երբ դատարանի նախագահն էր մակագրում: Ես որեւէ արտառոց բան այդ ժամանակ չեմ նկատել, բայց կոռուպցիոն ռիսկերից խուսափելու նպատակով համակարգչային մակագրության եղանակ է մշակվել, որը, ինչ խոսք, նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերը: Տիգրան Սահակյանին լավ ճանաչում եմ, չեմ կարծում, որ կոռուպցիոն ռիսկերի հետ կապված լինի նրա կողմից ձեռքով մակագրելը: Թե այլ ենթատեքստ կա այդ համակարգիչն առգրավելու հետ կապված, ես չեմ կարող հիմա պատասխանել եւ ինձ թվում է՝ ոչ ոք չի կարող պատասխանել»,- ասաց Ազարյանը։

Անդրադառնալով այն դիտարկումներին, որ Սյունիքի համայնքապետերին կալանավորելու որոշման դեմ բողոքների քննության ժամանակ հենց համակարգիչն առգրավվեցին եւ հարցին՝ ադյոք դա զուգադիպությո՞ւն էր, Ազարյանն ասաց. «Ես ոչինչ չեմ բացառում, չեմ բացառում նաեւ զուգադիպությունը»։

Հարցին՝ արդյոք այդպիսով հնարավո՞ր է ճնշում գործադրել դատավորների վրա, Ալեքսանդր Ազարյանն ասաց. «Ճնշվողը դատավորն է, դատավորը չպետք է թույլ տա, որ իրեն ճնշեն նախեւառաջ: Նշանակվել է այդ պաշտոնին չբացառելով, որ կարող են ճնշումներ լինել։ Եթե ճնշվող է, էլ ի՞նչ դատավոր»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր