4139 դիտում
14:25 18-06-2020
ՀՔԾ պետն ո՞վ է, որ ինչ-որ հատուկ վերաբերմունք ունենա իմ հանդեպ. դատավոր Ազարյանը ԲԴԽ-ի բակում է. News.am
ՀՔԾ պետն ով է, որ ինչ-որ հատուկ վերաբերմունք ունենա իմ հանդեպ։ Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին, ԲԴԽ-ի բակում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը, հայտնում է [url=https://news.am/arm/news/586208.html?fbclid=IwAR1ySWagaM6OlRR_Gr99Edpd7mksWFOBIoPBhWOEgSNTWSxQevIgzotmQ54]News.am[/url]-ը։
Նշնք, որ քիչ անց ԲԴԽ-ն քննելու է դատավոր Ազարյանի կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի միջնորդությունը։
Հարցին՝ արդյոք ինքը տեղյա՞կ է, թե ինչի հետ է կապված իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը, դատավորն ասաց, որ չի կարող ասել. «Համոզմունք ունեին, որ վարույթ են հարուցել, ինչ-որ խախտում երեւի թե գտել են։ Մենք կփորձեք պաշտպանվել, պաշտպանվելու տեղ ու հիմքեր ունենք։ Պարոն Աթանեսյանի օգնությամբ նորմալ կպաշտպանվենք»։
Հարցին՝ արդյոք ինքն անձնական վերաբերմունք տեսնո՞ւմ է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի կողմից, հաշվի առնելով այն, որ 2018 թվականից սկսած իր որոշումները մեկնաբանվում են նրա կողմից, Ազարյանն ասաց. «ՀՔԾ պետն ո՞վ է, որ ինչ-որ հատուկ վերաբերմունք ունենա իմ հանդեպ։ Կամ ինչո՞ւ ես պետք է կաշկանդված լինեմ ՀՔԾ պետի հատուկ վերաբերմունքով»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/586208.html?fbclid=IwAR1ySWagaM6OlRR_Gr99Edpd7mksWFOBIoPBhWOEgSNTWSxQevIgzotmQ54]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
1299 դիտում
13:10 01-06-2015
Երեխայի հանդեպ վերաբերմունքը վերաբերմունք է հայրենիքի հանդեպ. Գալուստ Սահակյան
11099 դիտում
16:05 13-08-2021
«Եթե ճնշվող է, էլ ի՞նչ դատավոր». Ալեքսանդր Ազարյանը՝ մակագրման համակարգիչն առգրավելու մասին․ NEWS.am
Այս բաժնից
511 դիտում
15:14 27-12-2024
Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարություն է տարածել ամանորյա ուղերձների հեռարձակման վերաբերյալ
1360 դիտում
14:28 27-12-2024
Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի
556 դիտում
14:16 27-12-2024
Լրատվամիջոցների հետ կապված օրենսդրական փաթեթ ենք մշակում, որը միտված է շուկան կարգավորելուն. Սրբուհի Գալյան