211652_close_icon
views-count1529 դիտում article-date 14:34 12-08-2021

ԱԺ նախագահը հետաքրքրվել է եղբայրական եզդի համայնքի խնդիրներով. Ալեն Սիմոնյանն ու Ռուստամ Բաքոյանը հանդիպել են

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը օգոստոսի 12-ին հանդիպեց խորհրդարանում եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանի հետ: Այս մասին տեղեկացնում ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը:

Օրենսդիր մարմնի ղեկավարը հետաքրքրվել է Հայաստանում ապրող ամենամեծ ազգային փոքրամասնության՝ եղբայրական եզդի համայնքի խնդիրներով, պատրաստակամություն հայտնեց հետամուտ լինել և աջակցել դրանց լուծմանը:

Շնորհավորելով Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ Ռուստամ Բաքոյանը շնորհակալություն է հայտնել խորհրդարանի ղեկավարին Հայաստանում ազգային փոքրամասնությունների հանդեպ ցուցաբերած ջերմ եւ բարեկամական վերաբերմունքի համար:

Պատգամավորը ներկայացրել է համայնքի խնդիրները՝ հավելելով, որ դրանք հնարավոր է լուծել իշխանության օժանդակությամբ.

«Անցած երկուսուկես տարիները փաստում են, որ հեղափոխությունից հետո ձևավորված իշխանությունը պատրաստ է աջակցել ազգային փոքրամասնությունների խնդիրների լուծմանը Հայաստանում»,- նշել է նա:

Նմանատիպ նյութեր