1359 դիտում
19:58 23-04-2019
Խորհրդարանում եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը հանդիպել է Իրաքյան Քուրդիստանից ժամանած պատվիրակության հետ. կարևորվել է Հայոց եղեռնի ճանաչման գործընթացը
ՀՀ ԱԺ պատգամավոր, խորհրդարանում եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը ապրիլի 23-ին հանդիպել է Իրաքյան Քուրդիստանից ժամանած պատվիրակության հետ:
Հյուրերը Հայաստանում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին իրենց հարգանքի տուրքը մատուցելու առաքելությամբ:
Ռուստամ Բաքոյանը կարեւորել է Հայոց եղեռնի ճանաչման գործընթացը եւ ցեղասպանություն հանցագործության դեմ պայքարը: Պատգամավորը նշել է, որ ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է եւ դրա դեմ պայքարը պետք է սկսել ամենաստորին մակարդակներից` չթողնելով, որ ատելությունն ու անհանդուրժողականությունը արմատավորվեն հասարակություններում:
Ռուստամ Բաքոյանն անդրադարձ է կատարել Իրաքի Սինջար նահանգում տեղի ունեցած եզդիների ցեղասպանությանը? պատվիրակության անդամներին հորդորելով իրենց հերթին քայլեր ձեռնարկել` բացառելու Իրաքում եզդիների հանդեպ
խտրականությունն ու անհանդուրժողականությունը:
Պատվիրակության ղեկավար Ռամիկ Ռամազան Կադիրը, ով Քուրդիստանի Չամչամալի քաղաքապետն է, խոսել է 1988 թվականին Սամադ Հուսեինի կողմից Իրաքյան Քուրդիստանում իրականացված «Անֆալ» օպերացիայի մասին, որի
հետեւանքով շուրջ 50.000 մարդ է ցեղասպանվել:
Հանդիպման ավարտին զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել համատեղ քայլեր իրականացնել ցեղասպանությունների դեմ պայքարում:
Նմանատիպ նյութեր
898 դիտում
18:47 16-01-2024
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է եզդիական համայնքի ուսանողների հետ
1880 դիտում
20:59 27-10-2022
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է Իրաքյան Քրդստանի խորհրդարանի խոսնակի հետ
Այս բաժնից
1624 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1483 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան